2022 թ․ մայիսի 26-ը նշանավորվեց Մայր թատրոնի 100-ամյակի գլխավոր պրեմիերայով․ տեղի ունեցավ Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը։ Վարկածի և բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, գլխավոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։
Ներկայացման պրեմիերայի մասին պատմող տեսաֆիլմը կարող եք դիտել հղումով՝ https://www.facebook.com/sundukyantheatre/videos/1031245621131927