«Թատերական ընթերցումները» ծրագիրն իրականացվել է Մայր թատրոնի և հայաստանյան թանգարանների համագործակցության շնորհիվ։
«Թատերական ընթերցումները» համագործակցային յուրատիպ ծրագիր է Մայր թատրոնի ևհայաստանյան տասնչորս թանգարանների հետ։ Շարքի շրջանակներում թատրոնի դերասաններն ընթերցում են նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք ընտրել և տրամադրել են թանգարանները։ Համագործակից թանգարաններն են՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Պարույր Սևակի տուն-թանգարան, Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևանի պատմության թանգարան, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան։