«Հուշերի քառուղիներ» ծրագիրը ներկայացնում է Մայր թատրոնի պատմության էջերում իրենց անունը գրած արվեստագետների։
Թատրոնի 100-ամյակին ընդառաջ իրականացվող «Հուշերի քառուղիներ» ծրագիրը ներկայացնում է Մայր թատրոնի պատմության էջերում իրենց անունը գրած արվեստագետների։ Ստեղծագործական կարճ կենսագրական-պատումներից բացի թատրոնի դերասաններն ընթերցում են հատվածներ տվյալ արվեստագետի նամակներից, հուշերից, հոդվածներից, գրքերից։ Շարքը ոչ միայն ներկայացնում է արվեստագետի գործունեությունը, այլ նաև բացահայտում նրա աշխարհայացքը, մտածողության շերտերը, մարդկային նկարագիրը։