«Դասարան + դասական» 2022

2022 թ. հունիսի 13-26-ը իրականացվեց «ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։

Մրցութային երկու փուլերը հաղթահարեց և ծրագրին մասնակցեց 70 աշակերտ։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատեցին խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ուներ նաև պարի և մնջախաղի խմբեր։ Ծրագրի մասնակիցներն ունեցան դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։ Խմբերը ղեկավարում էին Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ալիս Աղաջանյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Իսրաելյանը, Արիկ Ասատուրյանը, դասախոսներն էին՝ Լուսինե Կոստանյանը, Արաքսյա Մելիքյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Նարինե Իսրաելյանը, Արման Ջուլհակյանը։ Հունիսի 26-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին ներկայացրեցին նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

 

+37410527670