
2023 թ. հունիսի 26-ից հուլիսի 9-ը իրականացվեց «ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը:
Մրցութային երկու փուլերը հաղթահարել և ծրագրին մասնակցել են 70 աշակերտ՝ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատել են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ 2022 թվականից դրամատիկական խմբերին գումարվել էին պարի և մնջախաղի խմբերը, իսկ այս տարի ավելացել է նաև մյուզիքլի խումբը։ Ծրագրի մասնակիցները դերասանի վարպետության դասերին և փորձերին զուգահեռ ունեցել են նաև տեսական դասախոսություններ։ Խմբերը ղեկավարում էին Աննա Էլբակյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Կարապետյանը (դրամատիկ խմբեր), Հայկ Իսրաելյանը (մնջախաղ), Արինա Արարատյանը (պար), Գևորգ Դավթյանը (մյուզիքլ), դասախոսներն էին՝ համապատասխանաբար Լիլի Էլբակյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը, Նարինե Իսրաելյանը, Արման Բալմանուկյանը, Արտյոմ Գևորգյանը։ Հուլիսի 9-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին ներկայացրեցին նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։