2022 թ. հունիսի 13-26-ը իրականացվեց «ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Մրցութային երկու փուլերը հաղթահարեց և ծրագրին մասնակցեց 70 աշակերտ։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատեցին խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ուներ նաև պարի և մնջախաղի խմբեր։ Ծրագրի մասնակիցներն ունեցան դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։...
Գրառում