Թանգարան
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միասին հիմնադրվել է թանգարան-արխիվը, որի նախաձեռնողն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Մելիքսեթյանն էր:
Թանգարանն ունի առանձին ֆոնդեր, որոնք դասակարգված են՝ պիեսներ, հայ և համաշխարհային գրականության, թատերարավեստին վերաբերող գրքեր, նկարներ, նեգատիվներ, տեսաձայներիզներ, ազդագրեր, գրքույկներ, թռուցիկներ, հրավիրատոմսեր, բացիկներ, ծրագրեր, լիբրետոներ, պատվոգրեր, հուշանվերներ, ներկայացումների վերաբերյալ հոդվածներ, մակետներ, էսքիզներ, կարգացուցակներ, գրանցամատյաններ:
2018թ.-ից իրականացվել է առկա նմուշների դասակարգում, համապատասխան բաժինների բաշխում, հաշվառում, իրականացվել է պիեսների, լուսանկարների, թռուցիկների զգալի մասի թվայնացում:
Թանգարանը հասանելի է ուսանողների և մասնագետների համար, համագործակցում է այլ թանգարանների և մշակութային կառույցների հետ: