Գեղարվեստական Ղեկավար
ՀՀ ժողովրդական արտիստ
1974 թ-ից սովորել է Երևանի գեղարվեստա֊թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1981 թ-ից՝ ռեժիսորական բաժնում։
1975-1982 թթ աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան, 1982-1988 թթ՝ որպես ռեժիսոր, 1988-1994 թթ աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում որպես Գեղարվեստական ղեկավար, 1994 թ-ին հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը, 2000-2015 թ-ին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում որպես տնօրեն, 2012 թ-ից աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, 2015 թ-ից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար։
Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր:
Վերջին տարիներին Սունդուկյանի անվան թատրոնում իրականացված բեմադրություններն են՝ Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը», Գաբրիել Սունդուկյան «Պեպո», Ժորա Հարությունյան «Հարսնացու հյուսիսից», Քեն Քիզի «Թռիչք կկվի բնի վրայով», Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ», Բերթոլթ Բրեխթ «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», Վիլյամ Սարոյան «Կոտորածն անմեղաց»: