
2007 թ-ից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Խաղացած դերերը՝
Գևորգ Քեբուսյան «Մուսա լեռան 40 օրը», Մարդասպան «Մակբեթ», Մեհմեդ Նուրի «Ոտքի, դատարանն է գալիս», Կայարանապետ «Ծեր տիկնոջ այցը», Սիրուն Գեղամ «Ես մի ծառ եմ ծիրանի», Թորոս «Արշակ թագավոր», Գոգի «Կովկասի կավճե շրջան», Բրեքեն Բերի «Ռիչարդ երրորդ», Կարմատի «Դեպք մետրոյում», Շարմանչիկ «Պեպո», Սիսո «Արծվաբույն», Սանասար «Սասնա ծռեր», Բանտապահ «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից», Ուոռեն «Թռիչք կկվի բնի վրայով», Բժիշկ, գանգստեր «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», Մուրտալո «Կուկարաչա», Մեղադրյալ «Կոտարածն անմեղաց»: